Posted in Առաջադրանքներ, Մաթեմատիկա

25.11.2020Մաթեմատիկա

  1. Կատարի՛ր գործողությունները և աղյուսակում պակասող թվերը լրացրո՛ւ.
156 68 172 344 768 562 1000
256 168 272 444 868 662 1100 + 100
206 118 222 394 818 612 1050 -50

 

  1. Լրացրո՛ւ բաց թողած վանդակները.
8 = 2 x 4
12 = 4 x 3
6 = 3 x 2
18 = 2 x 9
36 = 9 x 4
24 = 4 x 6
48 = 6 x 8
40 = 8 x 5
35 = 5 x 7
42 = 7 x 6
36 = 6 x 6

 

 

25, 8, 1 թվանշաններով կազ  մի՛ր  եռանիշ թվեր:158,185,518,581,815,851

 

3Լուծի՛ր խնդիրները.

Տարոնը իր մատիտները դասավորեց 5տուփի մեջ՝ յուրաքանչյուրում դնելով 7մատիտ, 14 մատիտ ավելացավ:

ա) Քանի՞ մատիտ ուներ Տարոնը:

բ) Ընդամենը քանի՞այդպիսի տուփ էր անհրաժեշտ Տարոնին բոլոր մատիտները տեղավորելու համար:

 

Լուծում

1)7×5=35

2)35+14=49

3)14:7=2

 

Պատասխան՝2տուփ

Posted in Առաջադրանքներ, Մայրենի

Մկների ժողովը

 

Մկների ժողովը

Աթաբեկ Խնկոյան

 

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
– Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի. Continue reading “Մկների ժողովը”

Posted in Մայրենի

Փեսացու մուկը

(մաս 2)

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
– Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։

Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
-Գոմե՛շ,-ասավ,-
Դու հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ

Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց. Continue reading “Փեսացու մուկը”

Posted in , Սեբաստացու օրեր

Կախազարդերի և կրծքազարդերի պատրաստում

 

«Սեբաստացու օրեր» նախագծի ընթացքում ընկեր Արուսյակի հետ միասին այսօր 3․2 դասարանի սովորողները պատրաստեցին հետաքրքիր կրծքազարդեր և կախազարդեր։ Արդյունքում ստեղծված աշխատանքները նույնպես կցուցադրվեն և կվաճառվեն։

Posted in Առաջադրանքներ, Ես և շրջակա աշխարհը

Ես և շրջակա աշխարհ

 

Երկնային մարմիններ։

Աստղեր, արեգակ

Աստղեր

(տեղեկատվական)

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք

անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա

միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի

նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի

գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում

գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են

թվում:

Արեգակը նույնպես աստղ է ։ Այն շիկացած գունդ է, որը մշտապես լույս և ջերմություն է ճառագում։Արեգակը երկրին ամենամոտ աստղն է։Արեգակը մի քանի հարյուր անգամ մեծ է Երկրից։Արեգակը մեզանից գտվում է միլիոն կիլոմետր հեռավորության վրա,այդ պատճառով էլ այդքան փոքր է երևում։ Արեգակն է ջերմացնում և  լուսավորում մեր երկրագունդը։ Առանց արեգակի Երկրի վրա բույսեր, կենդանիներ և մարդիկ չէին լինի։

 

Հարցեր, առաջադրանքներ

Ի՞նչ են աստղերը։

Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորող մարմինները։

Ի՞նչ է Արեգակը։

Արեգակը դա երկնային լուսատու է։

Ինչո՞վ են նման և տարբեր աստղերն ու Արեգակը։

Աստղերի և արեգակի տարբերությունը այն է, որ արեգակը մեկ հատ է, իսկ աստղերը միլիոն հատ։ Իսկ նման են, որ երկուսնել լուսատու են։

Շարունակի՛ր.

Երբ Արևը մայր է մտնում, դուրս  են գալիս  աստղերը։

Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, բայց նրանք շատ մեծ են։

Այդ է պատճառը, որ նրանք  շատ փոքր են երևում։

  1. Գրի՛ր հականիշ բառեր.

Մթնել -լուսանալ

Շատ -քիչ

Մեծ -փոքր

Տաք -սառը

Հեռու -մոտիկ

Մութ-լույս

Թույլ-ուժեղ