Posted in Դդմածես

Դդումով թխվածք

Դդմածես  նախագծի ընթացքում 3․2 ջոկատի ճամբարականները Հյուսիսային դպրոցի խոհարար Նարինե Հարությունյանի հետ պատրաստեցին դդումով թխվածք: Ճամբարականներն առաջարկում են իրենց  բաղադրատոմսը, փորձեք եւ ինքներդ համոզվեք, թե ինչ համեղ է ստացվում:

Տեսանյութ՝

Posted in Առաջադրանքներ, Հորինուկներ, Մայրենի

Մոռացված ծննդյան օրը

Դոնալդ Բիսեթ

Կար չկար՝ աշխարհում մի մեծ փիղ կար։ Նա ապրում էր Ուիփսնեյդյան կենդանաբանական այգում իր կնոջ ու ձագի հետ, որի անունը Յալմար էր։ Փիղ֊հայրիկը շատ մեծ էր։ Փիղ֊մայրիկն էլ էր մեծ։ Եվ նույնիսկ Յալմարին ոչ ոք չէր կարող ասել, թե փոքր է։ Փղերը փոքրիկ չեն լինում։ Մի գեղեցիկ օր էլ Փիղ֊մայրիկը եւ Փիղ֊ձագուկը տեսան, որ Փիղ֊հայրիկը կանգնած է գլխի վրա։ Continue reading “Մոռացված ծննդյան օրը”

Posted in Առաջադրանքներ, Հորինուկներ

Մոռացված ծննդյան օրը

Կար չկար մի մարդ կար։Նա ապրում էր իր կնոջ և  երեխայի հետ, որի անունը Դավիթ էր։Մի օր հայրիկը փորձում էր բան հիշել,  բայց չէր կարողանում հիշել։

-Ինչ է պատահել-հարցրեց մայրիկը։

— Եթե իմանայի,— պատասխանեց հայրիկը, այսպես չէի տանջվի։

— Դավիթ,— ասաց մայրիկը։— Շուտ վազիր ու գտիր այն, ինչ մոռացել է հայրիկը։

Դավիթն գնաց փնտրելու ինչ մոռացել է հայրիկը։Նա լսեց ինչ որ մեկի լացի ձայնը։

-Մի լացիր-ասաց Դավիթը։

Լացը դադարեց։

– Դու ո՞վ ես,— հարցրեց Դավիթը։

-Մոռացված ծննդյան օրը։ Եվ չգիտեմ, թե ումն եմ։

– Վա՛յ,— ասաց Դավիթը։— Ա՜յ քեզ բան։ Իսկ տոնական տորթ ունե՞ս։

-Իհարկե։ Առանց տորթի՝ ի՞նչ ծննդյան օր։ Իմ տորթի վրա ութ հատ մոմ կա։ Ուրեմն, այսօր լրանում է ինչ֊որ մեկի ութ տարին։

Դավիթն շտապ վազեց տուն իսկ երբ մտավ տուն հայրիկը արդեն ճաշում էր։

Հայրիկը ասաց-որ այսօր քո ծննդյան օրն է և դու դառնում ես ութ տարեկան։