Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մասն է կազմում: Ինչպես մյուս կեն¬դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր, լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում, անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի¬նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու¬սական և կենդանական ծագում ունեցող սննդա¬մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց¬նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն-դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց¬նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:Մարդիկ կենդանիներից տարբերվում են խոսալու ունակությունով, մտքի ունակությանբ։
2. Ինչ չափով է մարդը կապված բնությանը: Բե՛ր օրի¬նակներ:Մարդը բնությունից կախված է ամեն ձև, որովհետև Մարդը ամեն ինչ ստեղծում է բնությունից։
3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե՛ր օրի¬նակներ:Մարդը մրգեր է ցանում, օգտվում է բարիքներից, շենքեր է կառուցում, տեխնիկա սարքում։
4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե՛ր օրի¬նակներ։Մարդիկ պետք է իրեննց շուրջը հավագել, չաղտոտել, ծաղիկներ,տերևներ չպոկեն, քանի որ նա բնությունով է ապրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *