Posted in Հայերենագիտություն

Կոմիտասն արդի Հայաստանում

1․Կոմիտասի թանգարան ինստիտուտ-

Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը:  Ցուցասրահներում հնչում է կոմպոզիտորի երաժշտությունը: Ցուցադրության հեղինակ և համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն:

  • Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն»
  • Երկրորդ սրահ` «Կոմիտասը և իր ժամանակակիցները»
  • Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը»
  • Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը»
  • Հինգերորդ սրահ՝ «Կոմպոզիտոր Կոմիտասը»
  • Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը»
  • Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները»
  • Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո»

Continue reading “Կոմիտասն արդի Հայաստանում”

Posted in Բնագիտություն

Հյուսիսային Ամերիկա

Հյուսիսային Ամերիկայում  կա 3 մեծ պետություն՝ ԱՄՆ, Կանադան, Մեքսիկան: Հյուսիսային Ամերիկայում կա 20 երկիր : Ամենամեծ քաղաքը Մեխիկոն ,ամենամեծ պետությունը Կանադան   Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին  և ամենամեծ լիճը Վերին լիճն է։ Ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է <<կանաչ երկիր>>:

Posted in Բնագիտություն

Հյուսիսային Ամերիկա

ԱՄԵՐԻԿ.jpgՄեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է <<կանաչ երկիր>>: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ: Continue reading “Հյուսիսային Ամերիկա”