Posted in Մաթեմատիկա

Միևնույն կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

Միևնույն կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

 

Դասարանական և տնային առաջադրանքներ

Գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են։

Բազմապատկումն ու  բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են։

Բ ազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են համարվում, քան գումարումն ու հանումը։

Միևնույն կարգի գործողությունների կատարման կարգը․

 

Հաշվի՛ր

Continue reading “Միևնույն կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ”

Posted in Բնագիտություն

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է: Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազաններով: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Continue reading “Ճանապարհորդություններ Աֆրիկայով”

Posted in Մայրենի

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

1.Կետերը փոխարինի´ր  գ, կ կամ ք տառերով (գ-կ-ք —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ

2.Կետերը փոխարինի´ր  դ, տ կամ թ տառերով  (դ-տ-թ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի  անծանոթ բառերը բացատրի՛ր: Continue reading “Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար”

Posted in Ռուսերեն

Слова-предметы, отвечающие на вопросы КОГО? ЧЕГО?

Слова-предметы, отвечающие на вопросы КОГО? ЧЕГО?

ЗАПОМНИТЕ

Есть (кто? что?) брат, сестра, окно, станция, время.

Нужно (кому? чему?) брату, сестре, окну, станции, времени.

Задание 1. Раскройте скобки. Continue reading “Слова-предметы, отвечающие на вопросы КОГО? ЧЕГО?”

Posted in Հայերենագիտություն

ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԸ

ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԸ

ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ

Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը: Continue reading “ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԸ”

Posted in Բնագիտություն

Ամերիկայի հայտնագործումը

Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով: Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները, և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր: Դրա համար էլ շատերի ցանկությունն էր գտնել դեպի Հնդկաստան և Չինաստան տանող կարճ ու ապահով ճանապարհներ: Այդ շատերից մեկն էր նաև Քրիստափոր Կոլումբոսը: Continue reading “Ամերիկայի հայտնագործումը”

Posted in Հայերենագիտություն

«Կորիզ» նախագիծ

Մեր Նախապապի  անունը Գրիգոր է։Նա  գաղթել է Մակույից և բնակություն հաստատել այժմյան Գեղարքունիք մարզի Լճաշեն գյուղում։Գրիգորը գաղթելուց  հետո ոտքով գնացել է  Երուսաղեմ։Այնտեղ նա   մկրտվել է և վերադարձել  հայրենի գյուղ և այդ օրվանից գյուղում հայտնի է «Մուղսու»Գրիգոր անունով որից հետո էլ մեր ազգը կոչվում է«Մուղսու» տներ ։Նրա թոռներից մեկը եղել է Տաթևի վանական համալիրի հոգևոր հովիվը և այժմ թաղված  է Տաթևի վանային համալիրում։Գրիքորը գյուղում եղել է հողագործ։