Posted in Բնագիտություն

Չրերի օգտակար հատկությունները

Խնձորի չիր

Խնձորի չրի օգտակար հատկությունները
Դիմացկունության համար:
Խնձորի չիրը գերազանցում է
մնացած չորամրգերին երկաթի
պարունակությամբ: Իսկ երկաթը, ինչպես
գիտեք շատ անհրաժեշտ է թթվածնի
տեղափոխման համար: Շատ կարևոր է,
որ նրաք չորացրած լինեն կեղևով:
Չորացրած խնձորը շատ օգտակար է արյան ցածր ճնշման ու անոթների
կոշտացման դեպքում, քանի որ այն հանդիսանում են արյունը մաքրող հզոր միջոց:
Չորացրած խնձորը, որը պարունակում է պեկտիններ, ուղղակի
անփոխարինելի է նիհարել ցանկացողների կերակրացանկում: Չորացրած խնձորն
օգտագործվում է գեղեցկության և երկարակեցության համար: Չորացրած խնձորը
հարուստ է վիտամին С-ով, երկաթով և պեկտինով: Այն հարկավոր է ավելի երկար
ծամել, քան սովորական չրերը:

 

Լոլիկի չիր

Չորացված լոլիկի արտադրության համար
նպատակահարմար է օգտագործել պինդ
պտղամսով, քիչ խոռոչներ ունեցող «ՌիօԳրանդէ», «Ռոմա» և այլ սորտերը:
Հումքը հրապարակում կարելի է պահել ոչ
ավել քան 4 ժամ:
Կտրատում: Նախ պտուղները կիսվում են երկու հավասար մասերի այնպես,
որ պտղախոռոչները բացվեն: Այնուհետև հեռացվում է պտղակոթունին կից
կոշտացած մասը: Պտուղները դարսում են ցացների կամ արկղերում մեկ շարքով,
կտրված մասով դեպի վեր:
Ծծմբահարում:
Իրականացվում է հերմետիկ փակ
տարածքում: Հումքը տակդիր
ցանցերով խցում տեղադրելուց
հետո լուցկիով վառում են
թերթերի վրա լցված փոշի
ծծումբը: Ծծմբի փոշու այրման
հետևանքով առաջանում է ծծմբական գազ, որը տարածվում է ամբողջ խցով:
Ծխահարման ժամանակ անհրաժեշտ է հետևել անվտանգության բոլոր կանոններին,
քանի որ այն շատ թունավոր գազ է:
Չորացում: 1. Բացօթյաավանդական եղանակի կիրառման
ժամանակ հումքը փռվում է արևի

ճառագայթների անմիջական ազդեցության տակ:
2. Արևային կամ արհեստական չորացումն իրականացվում է արևի կամ
էներգիայի այլ աղբյուրների միջոցով կամ համատեղված: Կախված հումքի
նախնական մշակման ձևից, օդի ջերմաստիճանը կարող է տատանվել 60-40°C-ի
սահմաններում, իսկ չորացման տևողությունը 8-12 ժամ, արևային չորանոցներում՝
մինչև 4-6 օր:
Լոլիկի չիրը հարոստ է կալիումով, վիտամին C-ով, վիտամին A-ով,
մագնեզիումով և բջջանյութով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *