Posted in Հայերենագիտություն

Գեղարքունիք մարզում գտնվող տեսարժան վայրեր

Սեմոյի մոտ

Ռեստորանի տիրոջ անունը Սեմո է։Ամռանն է դա մենակ բաց, քանի որ բացօդյա է։Նրա մոտ օրեկան մոտ հազար մարդ է լինում։Սևանալճի վրա է։Այտեղ ավելի էժան է քան Հակոբի մոտ։

Հակոբի մոտ

Ռեստորանի տիրոջ անունը Հակոբ է։Դա նույնպես բացօդյա է։Ամռանը օրեկան լինում է հինգ հարյուրից յոթ հարյուր մարդ։

Աժդահակ (լեռնագագաթ)

Աժդահակ՝ Գզըլտաղ, Կզըլտաղ, Ղզլըդաղ  լեռնագագաթը  գտնվում է Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. վերջինիս ամենաբարձր գագաթն է՝ 3597 մ, Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։
Բացարձակ բարձրությունը 3597,3 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գագաթին կից՝ հյուսիսարևմտյան կողմում կա խառնարան՝ լցված ջրով։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։
Տարվա մեծ մասը ձնածածկ է։ Լանջերը լերկ են։ Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն։

Հայրավանք

Հայրավանք՝ Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց  վանքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին։
Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։

Սևանավանք

Սևանավանքը  հայկական վանական համալիր է Սևանի թերակղզու վրա։
Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57 թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *