Posted in Հայերենագիտություն

ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Մեծ բակով և գրողների ու դերասանների քանդակներով ձևավորվում է Գյումրու թատերական հրապարակը: Բարձրահասակ եղևնիները այն դարձնում են  ավելի գրավիչ տարվա բոլոր եղանակներին: Քայլելով պողոտայով` կտեսնեք  Արվեստների  Ակադեմիայի շենքն ու Անկախության հրապարակը:

Դարերի ընթացքում  Գյումրին կոչվել է արհեստների և արվեստների քաղաք: Թատրոնի և կինոյի ոլորտներում գյումրեցիները իսկապես առաջնորդներ են: Երբևէ բեմականացված առաջին օպերան` «Անուշ»-ը, ցուցադրվել է Գյումրու թատրոնի հին շենքում, որը գտնվում  է կենտրոնական այգում: Ժամանակակից Գյումրու դրամատիկական թատրոնն անվանվել է Վարդան Աճեմյանի՝ հայ անվանի ռեժիսորի և դերասանի անունով, որն էլ գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում:

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։

Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։

2007 թվականին թանգարանում տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի թոռնուհու՝ Իռեն Տերտերյանի կողմից թանգարանին շուրջ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությունը:

Սև բերդ (ամրոց) գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման, Սև բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են կառուցել, և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Պատմական ակնարկ

Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ 1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ էր հղել, որում ասվում էր. «Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել, որպես կարևորագույն ռազմական հենակետ»։

Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց և ծառայել է որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական Բալկանյան պատերազմից հետո, երբ ռուսները գրավեցին Ղարսը, Ղարսի բերդը դարձավ առաջնակարգ պաշտպանական բերդ, իսկ Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։ Բացի հիմնական բերդից, կառուցվել է նաև առանձնացված պաշտպանական կառույցներ՝ հիմնական կառույցից հեռու՝ նախամատույցների վրա՝ թշնամու առաջին հարձակումը կասեցնելու նպատակով։

Ամրոցի պեղումները

Մի շարք պեղումների արդյունքում պարզվել է, որ Սև բերդի տարածքը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XIX դարի երկրորդ կեսին՝ մոտ 1875 թվականին։ Հետագայում՝ 1900 թվականին Սև «ղուլի» տակ պեղումներ է կատարել գերմանացի հնագետ Գեոսները, 1907-1908 թվականներին՝ Խառատյանցը։

Պեղումներ իրականացրել է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի արշավախումբը։ Պեղումների արդյունքում գտնվել են մի փոքր բնակավայր սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Ամբողջ հարթավայրը՝ սկսած աշտարակից մինչև ամրոցի վերջ, հոյակապ հնագիտական հուշարձան է, հիմնականում՝ դամբարանադաշտ։ Բակի ներսում պեղվել է Ք.ա. 8-6-րդ դարերի թվագրության դամբարաններ։ Բերդի տարածքում սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան, մշակութային ժառանգություն կա։ Այս պատմական հուշարձանը վերջին ժամանակներում նաև սեփականաշնորհվել է։

Ժամանակին ռուսները բերդը հանձնել էին ՀՀ պաշտպանության նախարարությանը։ 2005թ.-ին կառույցը պաշտպանության նախարարությունից գնել է Հայկ Հայրապետյանը, իսկ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կառույցը վերավաճառվել է Բալասանյանների ընտանիքին։ Սեփականատերը Միսակ Բալասանյանն է, նպատակը՝ բերդը տուրիզմի կենտրոն դարձնելն է։

Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական Բալկանյան պատերազմից հետո Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։ Բացի հիմնական բերդից, կառուցվեցին նաև առանձնացված պաշտպանական կառույցներ:

 

ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Ասլամազյան քույրերի պատկերասրահը բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։ Պատկերասրահը գտնվում է Աբովյան փողոցի վրա և ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» պահվում են քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն։ Այստեղ պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ։ Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին։

Ավելին, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» իրականացնում է կրթական ծրագրերի կազմակերպում` դասընթաց-վարժանքների միջոցով, արվեստային թերապիաներ, որոնց նպատակներն են պատկերասրահի տարածքում ստեղծել արվեստի դաշտ,որի ակտիվ մասնակիցն է հանդիսանալու հասարակությունը՝ անկախ տարիքային սահմանափակումից և սեռային պատկանելիությունից։

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք:

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

Վարդանանց Հրապարակ

Վարդանանց հրապարակը, որը նախկինում անվանվել է Մայիսյան հաղթանակների հրապարակ, 1920թ-ին մայիսին կոչվել է Հայաստանի առաջին Հանրապետության Դաշնակցական կառավարության՝ բոլշևիկյան ապստամբության դեմ հաղթանակի համար:
Վարդանանց հրապարակն ամենամեծ կենտրոնական հրապարակն է Գյումրիում: Հրապարակը բացվել է 1930-ականներին խարհրդային իշխանության ներքո, հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծմամբ: Հրապարակը զարդարված է մի քանի շատրվաններով, իսկ կենտրոնական մասում է գտնվում Ավարայրի ճակատամարտին նվիրված հուշարձանը: Հուշարձանը կառուցել է 2008թ.-ին, որը ներառում է մի խումբ պատմական հայկական գործիչների, ովքեր գլխավորել են հայկական բանակը Սասանյան Պարսկաստանի արշավի դեմ: Վարդան Մամիկոնյանի ձիավորի արձանը կանգնեցված է հուշակոթողի կենտրոնում: Մյուս 4 քանդակներում պատկերված են Հայաստանի կաթողիկոս Հովսեփ I-ը, Ղևոնդ Երեցը, Վարդան Մամիկոնյանի մայրը և իշխան Արշավիր II Կամսարականը: Արձանը պատրաստված է բրոնզից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *