Posted in Հայերենագիտություն, Ուսումնական գարուն

Երևանի 2800-ամյակի այգի

Այգու ներկայիս տարածքը ժամանակին եղել է Անգլիական այգու կազմի մեջ՝ գտնվելով վերջինիս եզրային հատվածում։ 2002 թվականին՝ Իտալիայի փողոցի կառուցումից հետո, այս տարածքը որոշակի իմաստով կղզիացավ։ Տարածքի անբարեկարգ վիճակն ու խնամքի բացակայությունը հաշվի առնելով՝ այն հանրությանն այլևս չէր ծառայում որպես զբոսայգի։ Այդ ժամանակ այգու ծառերը հիվանդ էին, ծերացած և փտած, նստարանները մաշված և վնասված էին, իսկ շատրվանները՝ ավերված և չգործող։ Քաղաքի հենց այս հատվածում էլ 2018 թվականի սկզբին սկսվել և 2019 թվականին ավարտվել է Երևանի 2800-ամյակի այգու կառուցումը։ Այգու նախագծման աշխատանքները տևել են շուրջ կես տարի, իսկ կառուցման գործընթացը՝ մեկուկես տարի։ Համաձայն նոր ճարտարապետական նախագծի՝ կառուցման ընթացքում այգում փոխվել է ամեն ինչ։ Ամբողջությամբ փոխարինվել է անգամ այգու տարածքի հողը։

Այգու բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 10-ին։ Բացմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետը , Երևանի քաղաքապետը, բազմաթիվ այլ հյուրեր։ Երևանի 2800-ամյակի այգին ամբողջությամբ կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Նախագծի հեղինակն է Կարեն Վարդանյանը։ Նախագծի ամբողջական իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։

Զբոսայգու կառուցապատումից բացի` 2019 թվականից սկսած հետագա 99 տարիների ընթացքում «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն իր միջոցներով հոգալու է նաև այգու ամբողջական խնամքի ու պահպանության ծախսերը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *