Posted in Մայրենի

Ղազարոս Աղայանի մասին

Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Համացանցից փոքրիկ  ու հետաքրքիր  տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին: Կարդա՛ Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը  Ղ. Աղայանի մասին:

download

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:

Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը:

Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը («Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և այլն) այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *