Posted in Ամփոփում, Բնագիտություն 6

Հաշվետվություն

Մենք այս շաբաթների ընթացքում արել ենք թեյախմություն, պատրաստել ենք սենդվիչներ, ալադիներ և այլն։

Օրակարգ

Առաջին շաբաթ

Օր 1
Ծանոթացանք նախագծերին, տեղեկություն հանեցինք Գաֆեսճեան թանգարանի մասին։ Continue reading “Հաշվետվություն”

Posted in Ամփոփում

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երրորդ շաբաթվա ընթացքում  հանձնեցինք մեր ստուգատեսները, դդմածես նախագծի ընթքցքում նկարեցինք դդումների վրա,դդմային դեկորներ պատրաստեցինք,դդմային աքրոստիքոսներ հորինեցինք,ացելեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան և գնացինք ուսումնական ագարակ,  խաղացինք դդմագլորներ և ազգային մրցակցային խաղեր։

Posted in Ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթվա ընթացքում մենք  պատրաստել ենք ուսուցողական խաղեր և խաղացել մեր պատրաստած խաղերով, դդմածես նախագծի ընթացքում  դդմով թխվածքաբլիթներ ենք պատրաստել և paint նկարչական ծրագրով  նկարել  դդմային կերպարներ։Շաբաթը ձնառատ էր և մենք ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում գնացինք  ճամփորդության դեպի Ջրվեժ անտառապարկ, դպրոցի բակում էլ ձնագնդի ենք խաղացել։Մարզական ստուգատեսի ընթացքում գնացել ենք լողուսուցման պարապմունքի Արևմտյան դպրոց։Չորորդ և հինգերորդ դասարանի սովորողները մեզ նոր մոնտաժային ծրագիր սովորեցրեցին,որն  ինձ համար հեշտ էր ու հետաքրքիր։

Posted in Ամփոփում, Ուսումնական հունվար

Ճամբարային առաջին շաբաթը

Ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում  մենք կատարեցինք բնագիտական փորձեր,դիջիթեքի ընթացքում կավից և պլաստիրինից պատրաստեցինք դիջիգործիքներ, մասնակցեցինք ազգագրական փառատոնին՝ պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ։ Շաբաթվա վերջում էլ մարզական ստուգատեսի ընթացքում գնացինք գեղասահքի դպրոց, փորձեցինք չմուշկներով սահել։

Posted in Ամփոփում, Ուսումնական Ձմեռ

Ուսումնական ձմեռ: Ամփոփում

Ամփոփելով ուսումնական ձմեռ նախագիծը, կներկայացնեմ և կպատմեմ իմ կատարած աշխատանքների մասին։ Նախագծի ընթացքում դիտարկել եմ եղանակային փոփոխությունները և ներկայացրել  ձմեռային  ֆոտոշարի տեսքով։  Տեսանյութում մեր բակի գեղեցիկ ձմեռն է։ Լուսանկարել եմ իմ հեռախոսով և ինքնուրույն պատրաստել տեսանյութը։ Կարճ հարցազրույցի միջոցով մայրիկս պատմում է  ամանորյա ավանդույթների մասին։

Posted in Ամփոփում, Մաթեմատիկա

22.12.2020 Մաթեմատիկա

1.Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

 

  • 156 և 203 թվերի գումարը 156+203=359
  • 504 և 300 թվերի տարբերությունը 504-300=204
  • 15 և 3 թվերի քանորդը 15:3=5
  • 6 և 9 թվերի արտադրյալը 6×9=54
  • 5 և 4 թվերի գումարի կրկնապատիկը 9×2=18
  • 15 – 5 թվերի տարբերության եռապատիկը 10×3=30

2.Հաշվի՛ր 5x3x8 x2արտահայտության արժեքը։

5x3x8 x2=240

3.Հաշվի՛ր 20×40-240:80 արտահայտության արժեքը։

20×40-240:80= 797

4.Գտի՛ր անհայտ հանելին։ 820- = 399

820-399=421 Continue reading “22.12.2020 Մաթեմատիկա”

Posted in Ամփոփում

Ուսուցման առաջին շրջանի ամփոփում

Ես Աննա Գրիգորյանն եմ, սովորում եմ 3.2 դասասարանում։ Ուսուցման  առաջին շրջանում ընտրությամբ գործունեությունս ընտրել եմ բանավոր մաթեմատիկա, քանի որ շատ եմ սիրում խնդիներ և հաշվարկներ անել։Օգտվում եմ երկարացված օրվա  ծառայությունից։3-րդ դասարանում ես ունեցա իմ բլոգը, փորձում եմ բլոգս ներկայացնել բոլոր պահանջներին համապատասխան։ Սիրում եմ բլոգավարությունը, հետևում եմ թե քանի հրապարակում ունեմ և համեմատում եմ ընկերներիս հետ։Գիտելիքի օրը ընկերներիս հետ հաղթահարել ենք Թեժառույքի բարձունքը, իսկ ամանորյա նախագծի ընթացքում դիտելու  ենք ամանորյա նեկայացումը։Վատառողջ լինելու պատճառով բացակայել եմ Ջրվեժի ճամփորդությունից։Բլոգումս պատմել եմ ամառային հանգստի, իմ օրվա,  մեր տանը իմ սիրելի անկյան, սեբաստացի ընկերոջս  մասին։

Բլոգում տեղադրել եմ իմ  սովորած բանաստեղծությունների ձայնագրությունները կամ տեսանյութերը։ Արդեն կարողանում եմ ինքնուրույն ձայնագրել , ուղարկել ընկեր Սեդային, հետո ընկեր Սեդայի բլոգից հղումը վերցնել և տեղադրել իմ բլոգում։

Աշուն։Համո Սահյան

Ագռավն ու աղվեսը

Ուսուցման առաջին շրջանի նախագծերից ամենաշատը ինձ դուր է եկել ցուցադրություն-վաճառքի նախապատրաստական աշխատանքները, երբ ընկերներիս հետ խաղողի դոշաբ ենք պատրաստել, ապա պիտակավորել տարաները։ Սիրում եմ  խոհանոցային և տեխնոլոգիկան աշխատանքները։Ամանորին ընդառաջ պատրաստեցինք տարբեր խաղալիքներ և տոնական թխվածքաբլիթներ։ Մասնակցել եմ նաև հանգանակություն ցուցահանդես վաճառքին, ներկայացել եմ իմ պատրաստած խաղողի դոշաբն ու կավե կախազարդը։Մասնակցել եմ նաև ընտանեկան նախագծերին, ներկայացրել եմ իմ սովորած բանաստեղծությունները։ Մասնակցել եմ  մայրենիի ֆլեշմոբերին, ստեղծագործական աշխատանքներն էլ հրապարակել եմ բլոգիս համապատասխան բաժնում ՝

Պատմություն աշնան տերևի մասին

Թթվի բաղադրիչների մասին

Կարողանում եմ վարել երկանիվ հեծանիվ՝

Հեծանվավարություն

Սիրում եմ նկարել Paint նկարչական ծրագրով՝

Իմ սեբաստացի ընկերը

Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը

Փեսացու մուկը

Բլոգումս ներկայացրել եմ նաև իմ հեղինակային աշխատանքները

Ակտիվ մասնակցել եմ կրթահամալիրի բոլոր ուսումնական նախագծերին և ծեսերին։ Շուտով կնշենք նաև Ամանորի ծեսը, իսկ հիմա մասնակցում ենք ծեսին, պատրաստում տոնական խաղալիքներ, թխվածքաբլիթներ։

Կարծում եմ չունեմ բացթուղումներ, իսկ ունենալու դեպքում ամպայման կլրացնեմ։