Posted in Դդմածես

Դդմային դեկորներ միջավայրի ձևավորման համար

Ձմեռային ազգագրական փառատոն

Դդմածեսին ընդառաջ այսօր 3․2 ջոկատի ճամբարականներն ընկեր Տաթևի հետ պատրաստեցին թեմատիկ դեկորներ, որոնցով էլ ձևավորեցին Հյուսիսային դպրոցի սրահները։

Տեսանյութ՝

Posted in Դդմածես

Դդումով թխվածք

Դդմածես  նախագծի ընթացքում 3․2 ջոկատի ճամբարականները Հյուսիսային դպրոցի խոհարար Նարինե Հարությունյանի հետ պատրաստեցին դդումով թխվածք: Ճամբարականներն առաջարկում են իրենց  բաղադրատոմսը, փորձեք եւ ինքներդ համոզվեք, թե ինչ համեղ է ստացվում:

Տեսանյութ՝

Posted in Դդմածես, Ուսումնական հունվար

Դդմային տեղեկություններ

Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ: Քուքուրբիտա  տեսակները նրանցից ամենապահանջվածներն են, օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ, տարբեր եղանակներով կերակուների պատրաստման համար: Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար: Ուտելի են այս մշակովի սորտերի թ՛ե պտղամիսը, և թ՛ե կորիզները: Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ: Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև: