Posted in Ելք ստուգատես

Ելք ստուգատես ամփոփում

Ես Ելք ստուգատեսի ընթացքում իրականացրել եմ հետևյալ աշխատանքները՝

Ես մաթեմատիկական մարտահրավեր եմ նետել ընկերոջս։

Ես խոհարարական հմտությունների ընթացքում պատրաստել եմ լոլիկով աղցան։

Մարզական հմտությունների ընթացքում ցույց եմ տվել մարզական կարողություններս։

Մեդիահմտությունների ընթացքում ներկայացրել եմ Word ծրագիրը։

Բնագիտական փորձի ընթացքում կատարել եմ հետաքրքիր և զարմանալի բնագիտական փորձ։

Ընթերցողական կարողությունների ընթացքում ներկայացրել եմ Երկարագուլպա Պիպին գիրքը։

 

Posted in Ելք ստուգատես

Մաթեմատիկական մարտահրավեր ընկերոջս

Աղջիկը և մայրիկը գնացին խանութ։Նրանք գնեցին  1 զույգ կոշիկ, 2 հատ թաշկինակ, 1 հատ  շալվար և  1 վերնաշապիկ։Խնդրի պահանջն է, թե որքան գումար վճարեցին նրանք այս ամենը գնելու համար, եթե  կոշիկները արժեն 10.000 դրամ, վերնաշապիկը կոշիկից էժան էր  3500 դրամով, շալվարը վերնաշապիկից թանկ էր 1500 դրամով, իսկ թաշկինակը  կոշիկներից էժան էր 10 անգամ։