Posted in Հորինուկներ, Մայրենի

Ինչ կլիներ, եթե․․․

Ինչ  կլիներ,եթե ձմեռվա ձյան փաթիլների տեղը լինեին գարնան թիթեռնիկներ։Պատկերացնում եք ձմռանը լինեին գարնան թիթեռնիկներ․․․ Բայց մի օր  ես գնացել էի այդպիսի մի տեղ։Այնտեղ ոչ թե փաթիլներ  էին, այլ  գարնան թիթեռնիկներ, իսկ ձյան տեղը եղել էր երիցուկների թերթիկներ։ Ես այնքան սիրեցի այդ տեղը, որ ամբողջ ձմեռ այնտեղ էի ուզում մնալ,  բայց երկար չտևեց, քանի որ մայրիկս եկավ և ինձ քնից հանեց։

Ափսոս  դա երազ էր, քանի որ ես շատ կուզեի, որ իրականություն լիներ։

Posted in Հորինուկներ, Մայրենի

Մի աշնանային պատմություն

Ես ու մայրիկս գնացինք անտառ։Այստեղ ամեն ինչ ոսկեզօծված էր։Շատ գեղեցիկ է․

—Իսկ ինչու՞ է այստեղ ամեն ինչ ոսկեզօծված, ասացի ես։

—Քանի որ հիմա աշուն է, պատասխանեց մայրիկը։ Continue reading “Մի աշնանային պատմություն”

Posted in Հորինուկներ

Ճանապարհը

Ես սիրում եմ ճանապարհորդել:Իմ սիրելի ճանապարհը Դիլիջան տանող ուղին է։Ես անցնում եմ սարերի ու ձորերի միջով։Դրանից հետո բացվում է Սևանա լիճը։Լճի մեջ երևում է Սևանա թերակղզին իր վանքով։Այնուհետև հասնում ենք Դիլիջանի ոլորաններին, որոնց ամենագեղեցիկ ժամանակը  աշունն է իր գույներով։

Posted in , Հորինուկներ

Իմ երազանքը

Մանկուց շատ եմ սիրել իմ հագուստների վրա նկարել և ինձ համար հագուստներ կարել, այդ պատճառով էլ  երազում եմ դառնալ հագուստի մոդելավորող։ Մայրիկս իմանալով իմ ցանկության մասին  ինձ տարավ տիկնիկագործության  և  ես հիմա կարողանում եմ  պատրաստել ՝ տիկնիկներ, բարձեր, թաղիքե խաղալիքներ և այն ամենը ինչ որ պատրաստում եմ տիկնիկագործության ժամանակ։

Posted in Հորինուկներ, Մայրենի

Չարի վերջը

Հովհաննես Թումանյան

Լինում է մի սար, Էն սարում մի ծառ, Էն ծառում փչակ, Փչակում մի բուն,

Բնում երեք ձագ, Ու վրեն Կըկուն։  – Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,  Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր, Թռչե՜ք, գնաք,  Ուրախանաք… Երգում էր մարիկ Կկուն.  Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ. – Էս սարը իմն է, Էս ծառը իմն է,  Ծառում փչակ կա, Փչակում՝ մի բուն, Էս ո՞վ է եկել Տիրացել թաքուն։  Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։ – Երեք հատ ձագ, աղա Աղվես։ – Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։

Ու չե՞ս ասել, դու, անամոթ, Մինը ծառա ղկես ինձ մոտ։ Continue reading “Չարի վերջը”

Posted in Հորինուկներ

Ձախորդ Հուռի

Լինում է չի լինում մի սիրուն աղջիկ  է լինում  անունը ` Հուռի։Նրա գործերը միշտ  ձախ էին գնում,  դրա համար էլ նրան ասում են Ձախորդ  Հուռի։Մի օր Հուռին ճամփան ծռում է և գնում է  գետակի մոտ։Նա բռնում է խոսող ձուկ։Ձուկը նրան ասում է, որ իրեն բաց թողնի, Հուռիի մեղքը գալիս է և բաց է թողնում։