Posted in Հայերենագիտություն, Ուսումնական հունվար

Ձմեռային շաբաթվա ամփոփում

Առաջին շաբաթ

1-օր

Այսօր ծանոթացանք ձմեռային ճամբարի նախագծերին և ուսումնասիրեցինք Երևան քաղաքի հատակագիծը

 

2-օր

Բաժանվեցինք թմերի և լեգոներով պատրաստեցինք հյուսիսային դպրոցը։

 

3-օր Continue reading “Ձմեռային շաբաթվա ամփոփում”

Posted in Հայերենագիտություն, Ուսումնական հունվար

Երրորդ շաբաթվա ամփոփում

1-օր

Թեյախմություն են արել:

2-օր

Համացանցից դուրս ենք հանել հայկական ուտեստների մասին տեղեկություններ:

3-օր

Պատրաստել ենք պիցցա և Մարմնամարզության ստուգատես ենք արել:

4-օր

Մարմնամարզության ստուգատես ենք արել:

5-օր

Գրելու ենք պատում

Posted in Հայերենագիտություն, Ուսումնական հունվար

Տոլմայի մասին

Տոլմա (դալմա,դուլմադուրմասարմա), բանջարեղենի կամ տերևների (որպես կանոն՝ խաղողի) մեջ դրված միջուկով ուտեստ։ Միջուկը հիմնականում պատրաստվում է բրնձի հիման վրա, ինչպես նաև կարող է պարունակել եփովի մսի խճողակ։ Տոլման լայնորեն տարածված է Հարավային Կովկասի, Ստարա Պլանինայի, Առաջավոր Ասիայի և Կենտրոնական Ասիայի խոհաններում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում։ Ազգային խոհանոցներից յուրաքանչյուրն ունի տոլմայի պատրաստման իր տարբերակները։

Posted in Հայերենագիտություն, Ուսումնական հունվար

Երևանի ժամանակակից Արվեստի թանգարան

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվեց 1972թ․ Հենրիկ Իգիթյանի կողմից, ով 37 տարի հանդիսանում էր թանգարանի տնօրեն։ Թանգարանի ստեղծման գործում Հ․Իգիթյանը մեծ աջակցություն ստացավ Երևանի այն Ժամանակվա քաղաքապետ Գ․Հասրաթյանից, ինչպես նաև 60-ական թվականների հայ լավագույն նկարիչների կողմից։

Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը նախկին Սովետական Միության տարածքում։ Հետագա 20 տարիների ընթացքում այս թանգարանը մնում էր Ժամանակակից արվեստի միակ կենտրոնը վերը նշված ռեգիոնում։ Թանգարանը բացվելուց հետո այն միանգամից դարձավ Երևան այցելող պաշտոնական հյուրերի և զբոսաշրջիկների սիրված վայրը։ Թանգարանի առաջին էքսպոզիցիան լիովին կազմված էր 60-ական թվականների ինչպես Հայաստանում այնպես էլ սփյուրքում բնակվող ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք վերջիններս մեծ սիրով նվիրաբերեցին մոդեռն արվեստի օրրանին։

Posted in Հայերենագիտություն, Ուսումնական հունվար

Երկրորդ շաբաթվա ամփոփում

1-օր

Գնացել ենք սահադաշտ։

2-օր

Ընկեր Հասմիկի հետ ազգային խաղեր ենք խաղացել։

3-օր

Ընկեր Մանուշակի ջոկատի սովորողների հետ տիկնիկներ ենք պատրաստել։Ավագ դպրոցի սովորողների հետ պարել ենք ազգային պարեր և սովորել ենք քարտեզագրում և արել ենք մարզական ստուգատես։

4-օր

Մասնակցել ենք ֆլեշմոբերին։

5-օր

Այցելել ենք Վարպետ Դավիթի մոտ։Գնացել ենք Հայաստանի պատմության թանգարան

 

Posted in Հայերենագիտություն, Ուսումնական հունվար

Այցելություն Հայաստանի պատմության թանգարան

 

Հայկական տարազների մասին

Հայկական տարազ, հայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր Continue reading “Այցելություն Հայաստանի պատմության թանգարան”

Posted in Ուսումնական հունվար

Ուսումնական ագարակում

Այսօր 3.2 ջոկատի ճամբարականներն այցելեցին կրթահամալիրի ուսումնական ագարակ: Ագարակում ընկեր Էդմոնի օգնությամբ ձիավարեցինք, այնուհետև շրջեցինք ագարակում և ուրախ տրամադրությամբ, ձնագնդի խաղալով վերադարձանք դպրոց:

Տեսանյութ՝

Նկարաշար Continue reading “Ուսումնական ագարակում”

Posted in Խաղադարան, Ուսումնական հունվար

Ազգային մրցակցային խաղեր

«Ձմեռային ազգագրական փառատոն 2021»-ի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3․2 և Խորոտ ճամբարային ջոկատները իրականացրեցին ազգային մրցակցային խաղեր։

Տեսանյութեր՝ Continue reading “Ազգային մրցակցային խաղեր”

Posted in Ուսումնական հունվար

Wevideo մոնտաժային ծրագրի ուսուցում

Ես փոխանցում եմ սովորող-սովորեցնող համագործակցային նախագծով այսօր այցելեցինք IT մեդիագրագետիկների ջոկատին։ Նրանք մեզ սովորեցրեցին օգտվել Wevideo մոնտաժային ծրագրից։ Նախ ծանոթացրեցին մոնտաժային գործիքի հետ, ապա միասին իրականացրեցին մոնտաժային աշխատանքներ։

Տեսանյութ՝