Posted in , Սեբաստացու օրեր

Կախազարդերի և կրծքազարդերի պատրաստում

 

«Սեբաստացու օրեր» նախագծի ընթացքում ընկեր Արուսյակի հետ միասին այսօր 3․2 դասարանի սովորողները պատրաստեցին հետաքրքիր կրծքազարդեր և կախազարդեր։ Արդյունքում ստեղծված աշխատանքները նույնպես կցուցադրվեն և կվաճառվեն։

Posted in , Սեբաստացու օրեր

Պատրաստում ենք խաղողի դոշաբ

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում Սուսաննա Պետրոսյանն ու 3.2 դասարանի սովորողներն այսօր պատրաստեցին խաղողի դոշաբ: Արդյունքը կցուցադրենք ցուցադրություն-վաճառքի օրն, իսկ հասույթը կփոխանցեք հիմնադրամին:

Posted in Սեբաստացու օրեր

Ես Սեբաստացի եմ

Ես սեբաստացի Աննա Գրիգորյանն եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի Հյուսիսային  դպրոցում։ Ես 3-րդ դասարան եմ։ Իմ սեբաստացի ուսուցչուհիներն են՝ընկեր  Սեդան, ընկեր Մարիամը, ընկեր Հասմիկը, ընկեր Քրիստինեն և ընկեր Միլենան։ Իմ սեբաստացի ընկերներն են՝ Յանան,Սյուզին,Կատրինը,Նելլին և այլն։Իմ դպրոցը  շատ գեղեցիկ է։  Մենք ունենք շուն, որի անունը Ատիի է։Ատիին սիրում են բոլոր սովորողներն ու դասավանդողները, Ատիին էլ մեզ է սիրում ու ճանաչում։ Մեր դպրոցը տարբերվում է բոլոր դպրոցներից,  օրինակ  մենք այստեղ  համակարգչով ենք զբաղվում, հեծանիվ ենք վարում, լողում ենք, ճամփորդությունների ենք գնում և բարձունքներ հաղթահարում։