Posted in Ընտրություն, Տեխնոլոգիա

Հայկական ժայռապատկերներ․ լինոփորագրություն

Դիզայն-տեխնոլոգիա ընտրությամբ գործունեության խմբի 4-5-րդ դասարանների սովորողները, ուսումանասիրելով հայկական ժայռապատկերները, լինոփորագրության տեխնիկայով ստեղծեցին  գրաֆիկական աշխատանքներ։ Էսքիզների մշակումից հետո լինոլեումի վրա հատուկ գործիքներով փորագրեցինք ժայռապատկերները։ Ավլին՝ տեսանյութում՝ Continue reading “Հայկական ժայռապատկերներ․ լինոփորագրություն”

Posted in Ընտրություն, Տեխնոլոգիա

Մագնիս-հուշանվերներ

Շարունակելով ուսումնասիրել հայկական ժայռապատկերները 5-4րդ դասարանների սովորողները ստեղծեցին կավից և գիպսից մագնիսներ։ Առաջին փուլում պլաստիլինից ծեփեցին ընտրված պատկերը, այնուհետև շինարարական սիլիկոնի օգնությամբ ստացանք կաղապարներ` որպես նյութ օգտագործելով գիպսը։ Continue reading “Մագնիս-հուշանվերներ”

Posted in Ընտրություն, Տեխնոլոգիա

Նկարազարդ մագնիսներ

Արտադրությամբ ուսուցում նախագծի շրջանակում ,Սեբաստացու օրեր նախագծին ընդառաջ, 4-5րդ դասարանների սովորողները կստեղծեն թեմատիկ մագնիսներ, որոնք կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում

Ընթացքում՝ էսքիզների,ստեղծում, մշակում, գունային լուծումներ

Նյութը՝ ակրիլ, փայտ

Չափսը՝ 10×5 Continue reading “Նկարազարդ մագնիսներ”

Posted in Տեխնոլոգիա

Ժայռապատկերները Հայաստանում

Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902 թ-ից մինչև 1910 թ., իսկ արդեն 1913 թ. հայտնաբերված ժայռապատկերների մասին Գրիգոր Ղափանցյանը ընդարձակ հոդված է գրել Արարատ ամսագրում ։ Հայաստանում կա աշխարհագրական հինգ տարածք, որոնցից են՝ ԱրագածԳեղամա լեռներՍյունիք՝ Ուխտասարի լանջերը։ Ընդհանուր թվով 20000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունյաց Ուխտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազ և ավելի վաղ ժամանակներով։ Սյունյաց գետնատարած ժայռապատկերները դրոշմված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտաբազալտե լավային մակերեսներին։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել։ Սև և սրճագույն ժայռերի վրա ու քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ

Posted in Տեխնոլոգիա

Առաջին շրջանի ամփոփում․ տեխնոլոգիա

Ես  կներկայացնեմ տեխնոլոգիայի   ուսումնական  առաջին շրջանի հաշվետվությունը։

Ամանորյա բացիկներ

Նկարազարդ մագնիսներ

Աշնանային նկարազարդումներ

Քանդակներ

Արտ միջավայր

Մնացածը ընկեր Տաթևի բլոգում։

Posted in Տեխնոլոգիա

Քանդակներ

Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիները շարունակում են աշխատել Արտադրությամբ ուսուցում նախագծի շրջանակում. Աշխատանքի առաջին փուլում աշխատել ենք էսքիզների ստեղծման վրա։ Քանդակների պատրաստման համար օգտագործել ենք փայտե թափոններ։ Continue reading “Քանդակներ”