Posted in Բնագիտություն

Ամերիկայի հայտնագործումը

Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով: Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները, և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր: Դրա համար էլ շատերի ցանկությունն էր գտնել դեպի Հնդկաստան և Չինաստան տանող կարճ ու ապահով ճանապարհներ: Այդ շատերից մեկն էր նաև Քրիստափոր Կոլումբոսը: Continue reading “Ամերիկայի հայտնագործումը”

Posted in Հայերենագիտություն

«Կորիզ» նախագիծ

Մեր Նախապապի  անունը Գրիգոր է։Նա  գաղթել է Մակույից և բնակություն հաստատել այժմյան Գեղարքունիք մարզի Լճաշեն գյուղում։Գրիգորը գաղթելուց  հետո ոտքով գնացել է  Երուսաղեմ։Այնտեղ նա   մկրտվել է և վերադարձել  հայրենի գյուղ և այդ օրվանից գյուղում հայտնի է «Մուղսու»Գրիգոր անունով որից հետո էլ մեր ազգը կոչվում է«Մուղսու» տներ ։Նրա թոռներից մեկը եղել է Տաթևի վանական համալիրի հոգևոր հովիվը և այժմ թաղված  է Տաթևի վանային համալիրում։Գրիքորը գյուղում եղել է հողագործ։