Posted in Բնագիտություն

Բնության ուսումնասիրման մեթոդները . դիտում, փորձ, չափում

Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։ Continue reading “Բնության ուսումնասիրման մեթոդները . դիտում, փորձ, չափում”

Posted in Մայրենի

«Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Աղբյուրը՝ heqiat.am

Հարցեր և առաջադրանքներ

  1. 1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:Այս առակի հիմնկական ասելիքը որ երբ եք չդժգոհել։
  2. Բնութագրի՚ր կույրին:Կույրը միշտ դժգոհ էր
  3. Նոր վերնագիր մտածիր:Դժգոհ կույրը և մտահոգ ժողովուրդը։