Posted in Մայրենի

Մանուկ Խան

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
    Թիֆլիս, Ավագ, Մանուկ։
  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
    Բուն բարեկենդան: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության:
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
    Իմաստուն — խելացի
    համրանալ — պապանձվել
    խնդություն — ուրախություն
    անշուք — հասարակ
    չքավոր — աղքատ
    աղախին — սպասուհի
    խուրջին — պարկ
    պարգև — նվեր
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։
    Իմաստուն — անխելք
    հարուստ — աղքատ
    անպատիվ — պատվավոր
    տխուր — ուրախ
    խավար — լույս
    ծանրություն — թեթևություն
  • Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *