Posted in Ես և շրջակա աշխարհը

Մերկուրի մոլորակի մասին

Մերկուրի կամ Փայլածու (լատիներեն՝ Mercurius), Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։Մերկուրին կարելի է դիտարկել միայն արևամուտի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում ։ Երկրագնդի հասարակածին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը հորիզոնից հասնում է մինչև 28°։  Մերկուրիի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, երկրի վրա տեղակայված աստղադիտակներով հնարավոր է եղել դիտարկել միայն նրա լուսավորված մասը, սահմանափակ մանրամասնություններով։ Մերկուրին նման է Լուսնին՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ խառնարաններով, կան նաև հարթ տարածքներ։ Նա չունի բնական արբանյակ և զգալի մթնոլորտ։

Posted in Ես և շրջակա աշխարհը

Կոփենք մեր մարմինը։

Կոփենք մեր մարմինը։

Մենք արդեն գիտենք, որ հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է կոփել մարմինը։ Կոփված մարդը ուշ է մրսում, քիչ հիվանդանում։ Մարմինը կոփում ենք օդի, ջրի և արևի միջոցով։ Continue reading “Կոփենք մեր մարմինը։”

Posted in Ես և շրջակա աշխարհը

Ես և շրջակա աշխարհը

Մեր քիթը և լեզուն։

Քիթը հոտառության օրգան է։ Հոտեր զգալու մարդու ունակությունը կոչվում է հոտառություն։ Մարդը հոտերը զգում է օդը  ներշնչելու ժամանակ։ Երբ քթին մոտեցնեք որևէ  հոտավետ նյութ, նյութի հոտը մենք կզգանք շնչառության ժամանակ։Շատ հոտեր դուրեկան են և մեզ դուր են գալիս, որոշ հոտեր մեզ զգուշացնում են վտանգների մասին, օրինակ՝ գազի արտահոսքի, փչացած կերակրի մասին։ Continue reading “Ես և շրջակա աշխարհը”

Posted in Ես և շրջակա աշխարհը

Ես և շրջակա աշխարհը

Մեր առողջությունը։

Ճանաչի՛ր ինքդ քեզ։

Մենք բոլորս էլ ցանկանում ենք լինել ուժեղ, առույգ, ուշ հոգնենք և քիչ հիվանդանանք։Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է։Որպեսզի կարողանանք պահպանել այդ հարստությունը, պետք է լավ ճանաչենք մեր օրգանիզմը, իմանանք առողջ լինելու կանոնները։

Բոլորիս համար կարևոր է իմանալ մեր մարմնի կառուցվածքը, հասկանալ ինչպես է այն աշխատում, ինչպես պահպանել մեր առողջությունը։ Continue reading “Ես և շրջակա աշխարհը”

Posted in Առաջադրանքներ, Ես և շրջակա աշխարհը

Ես և շրջակա աշխարհ

 

Երկնային մարմիններ։

Աստղեր, արեգակ

Աստղեր

(տեղեկատվական)

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք

անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա

միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի

նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի

գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում

գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են

թվում:

Արեգակը նույնպես աստղ է ։ Այն շիկացած գունդ է, որը մշտապես լույս և ջերմություն է ճառագում։Արեգակը երկրին ամենամոտ աստղն է։Արեգակը մի քանի հարյուր անգամ մեծ է Երկրից։Արեգակը մեզանից գտվում է միլիոն կիլոմետր հեռավորության վրա,այդ պատճառով էլ այդքան փոքր է երևում։ Արեգակն է ջերմացնում և  լուսավորում մեր երկրագունդը։ Առանց արեգակի Երկրի վրա բույսեր, կենդանիներ և մարդիկ չէին լինի։

 

Հարցեր, առաջադրանքներ

Ի՞նչ են աստղերը։

Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորող մարմինները։

Ի՞նչ է Արեգակը։

Արեգակը դա երկնային լուսատու է։

Ինչո՞վ են նման և տարբեր աստղերն ու Արեգակը։

Աստղերի և արեգակի տարբերությունը այն է, որ արեգակը մեկ հատ է, իսկ աստղերը միլիոն հատ։ Իսկ նման են, որ երկուսնել լուսատու են։

Շարունակի՛ր.

Երբ Արևը մայր է մտնում, դուրս  են գալիս  աստղերը։

Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, բայց նրանք շատ մեծ են։

Այդ է պատճառը, որ նրանք  շատ փոքր են երևում։

  1. Գրի՛ր հականիշ բառեր.

Մթնել -լուսանալ

Շատ -քիչ

Մեծ -փոքր

Տաք -սառը

Հեռու -մոտիկ

Մութ-լույս

Թույլ-ուժեղ