Posted in Արևմտահայերեն

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.
–Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
–Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

Արևմտահայերենից թարգմանել Արևելահայերեն

Զորավոր առյուծը նստած էր ժայռի վրա և տեսնում է, թե ոնց են կենդանիները վազում առյուծը ասում է խի եք ինձնից փախչում և կենդանիները պատասխանեցին․

-Մարդու ենք տեսել փախիր քանի քեզ չի սպանել

Առյուծը մնում է որ կռվեն։Մարդը ասում է գնում եմ զենքերս բերեմ։Առյուծը ասում է

Եվ խաբում է առյուծին փայտը վերցնոմ է և սկսում է խփել, իսկ առյուծն ասում է․

-Ինձ ավելի ուժեղ խփիր քանի որ ես արժանի եմ իմ խելքի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *