Թեմա՝ Պատիկ – փաթեթ 1
Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։
Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։
Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը 2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։
2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։
Ստացվում է 2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։
Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։
Օրինակ՝ 5-ի միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։
Ցանկացած թվի կրկնապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։
Օրինակ՝ 5-ի կրկնապատիկը կլինի՝ 5‧2=10-ը։
Ցանկացած թվի եռապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։
Օրինակ՝ 5-ի եռապատիկը կլինի՝ 5‧3=15-ը։
Ցանկացած թվի քառապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։
Օրինակ՝ 5-ի քառապատիկը կլինի՝ 5‧4=20-ը
Ցանկացած թվի հնգապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։
Օրինակ՝ 5-ի հնգապատիկը կլինի՝ 5‧5=25-ը։
Այսպիսով՝ 5-ի պատիկներն են՝ 5;10;15;20;25;․․․
Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև 5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝
5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…
5-ի ամենափոքր պատիկը 5-ն է։
Առաջադրանքներ․
- Գտիր 7-ի կրկնապատիկը։7×2=14
- Գտիր 6-ի եռապատիկը։ 6×3=18
- Գտիր 8-ի քառապատիկը։8×4=32
- Գտիր 10-ի հնգապատիկը։ 10×5=50
- Գտիր 4-ի տասնապատիկը։ 4×10=40
- Թվարկիր 2-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 20-ից։2,4,6,8,10,12,14,16,18
- Թվարկիր 3-ի պատիկ մի քանի թիվ։3,6,9,12,15….
- Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։1
- Գրեք 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։12,18,24,36,48
- Գրեք 8-ի պատիկ մի քանի թիվ։16,24,32 Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։1
- Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։14,28,21
- Թվարկիր 9-ի պատիկ մի քանի թիվ18,36,49։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։1
- Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։20,30,40,50,60,
- Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։36,48,
- Գրեք 13-ի պատիկ մի քանի թիվ26,52,104։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։1
- Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։10×6=60
- Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի կրկնապատիկը։9×2=18
- Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի տասնապատիկը։100×10=1000
- Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը:1000×10=10000