Posted in Հայերենագիտություն

Մայրենի

«Չեմ հասկանում»․․․ կենդանին

Ավստրալիա բառացի նշանակում է «հարավային (երկիր)»։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրին հեռավոր հարավային այդ կուսական երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Զարմանալի այդ կենդանու ոչ միայն կերպարանքը, առջևի ու ետևի ոտքերի անհամաչափ երկարությունը, այլև այն, որ պարկաձև փորում նա կրում էր իր ձագին, զարմացրել էին «չտես» եվրոպացիներին։ Ու նրանք դարձան բնիկներին և հարցրին.
—Ի՞նչ է սա։
Բնիկները, ձեռքները, ուսները շարժելով պատասխանեցին.
—Կեն-գու-րու (քեն-գու-րու)։
Այսինքն՝ «Ես քեզ չեմ հասկանում»։
Եվ այս պատասխանը եվրոպացիներն ընդունեցին իբրև կենդանու անուն, որն այդպես էլ կպավ-մնաց։
Ավելին։ Քանի որ Ավստրալիան կենգուրուների հայրենիքն էր, երկիրն ամբողջ ստացավ պատվավոր մի անվանում. այժմ շատ հաճախ Ավստրալիա ասելու փոխարեն այն շրջասությամբ կոչում «Կենգուրուների երկիր»։ Եվ սա տարածված սովորություն է լեզուներում. աշխարհները կամ քաղաքները շրջասությամբ կոչում են իրենց համար բնորոշ մի որևէ երևույթի կամ առարկայի անունով։ Այդպես Արևելքի հայտնի հայտնի աշխարհը՝ Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»…

Մի քանի նախադասությամբ պատմի՛ր բլոգումդ, թե ի՞նչ նոր բան սովորեցիր ամսագրի այս համարը կարդալուց հետո։

Ավստրալիան նշանակում է հարավային երկիր։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ գնացին դրին հեռավոր հարավային այդ  երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Եվրոպացիները հարցրեցին․
—Ի՞նչ է սա։
Բնիկները պատասխանեցին.
—Կեն-գու-րու քեն-գու-րու։
Այսինքն Ես քեզ չեմ հասկանում։ Քանի որ Ավստրալիան կենգուրուների հայրենիքն էր, երկիրն ամբողջ ստացավ պատվավոր մի անվանում. այժմ շատ հաճախ Ավստրալիա ասելու փոխարեն այն  կոչում կենգուրուների երկիր։ Եվ սա տարածված սովորություն է լեզուներում. աշխարհները կամ քաղաքները շրջասությամբ կոչում են իրենց համար բնորոշ մի որևէ երևույթի կամ առարկայի անունով։ Այդպես Արևելքի հայտնի  Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»

Գտի՛ր թաքնված բառերը։

աղծիկ-ծաղիկ
առծ-ծառ
ծանհեվի-հեծանիվ
ատուպհան-պատուհան
րեախե-երեխա

Ավարտի՛ր նախադասություները։

Երբ արջը զարթնեց տեսավ, որ….
Ծաղիկը չորացել էր, մի տղա որոշեց…

Գուշակի՛ր հանելուկը։

Երբ կտրտում մանրիկ- մանրիկ,
Լացացնում  է ինձ և քեզ,
Անունն ասա, թե գիտես:

Սոխ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *