Posted in Ուսումնական հունվար

Wevideo մոնտաժային ծրագրի ուսուցում

Ես փոխանցում եմ սովորող-սովորեցնող համագործակցային նախագծով այսօր այցելեցինք IT մեդիագրագետիկների ջոկատին։ Նրանք մեզ սովորեցրեցին օգտվել Wevideo մոնտաժային ծրագրից։ Նախ ծանոթացրեցին մոնտաժային գործիքի հետ, ապա միասին իրականացրեցին մոնտաժային աշխատանքներ։

Տեսանյութ՝

Posted in Ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթվա ընթացքում մենք  պատրաստել ենք ուսուցողական խաղեր և խաղացել մեր պատրաստած խաղերով, դդմածես նախագծի ընթացքում  դդմով թխվածքաբլիթներ ենք պատրաստել և paint նկարչական ծրագրով  նկարել  դդմային կերպարներ։Շաբաթը ձնառատ էր և մենք ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում գնացինք  ճամփորդության դեպի Ջրվեժ անտառապարկ, դպրոցի բակում էլ ձնագնդի ենք խաղացել։Մարզական ստուգատեսի ընթացքում գնացել ենք լողուսուցման պարապմունքի Արևմտյան դպրոց։Չորորդ և հինգերորդ դասարանի սովորողները մեզ նոր մոնտաժային ծրագիր սովորեցրեցին,որն  ինձ համար հեշտ էր ու հետաքրքիր։